5 նշան, որ դուք տառապում եք դեպրեսիայից, անգամ գլխի չընկնելով դրա մասին

Դեպրեսիան համարվում է 21-րդ դարի հիվանդություն: Բժիշկները պնդում են, որ այն հիվանդություն է և բուժման կարիք ունի: Դեպրեսիայից ազատվելու համար նախևառաջ անձը պետք է վստահ լինի, որ իր մոտ հենցդեպրեսիա է և ոչ թե այլ հիվանդություն: Ահա դրա տարբերակիչ նշանները.

 

Դուք միշտ անտրամադիր եք և հոգնած

Էներգիայի պակասը օրեր է տևում, անգամ եթե ձեր օրակարգում էական փոփոխություններ չեն եղել: Դուք հոգնած եք արթնանալու պահից սկսած:

 

Դուք ձեզ անարժան եք համարում ապրելու

Ձեզ կարող է թվալ, թե դուք անօգուտ եք, ձեզ կարող են այցելել ինքնասպանության մասին մտքեր:

 

Դուք կենտրոնանալու կամ հիշողության հետ խնդիրներ ունեք

Դուք սկսել եք մոռանալ կարևոր բաների մասին և անգամ անուն կամ համար չեք կարողանում հիշել: Կարող է լսեք մեկին, սակայն չհասկանաք, թե ինչ է ասում:

 

Քնի հետ կապված խնդիրներ ունեք

Անքնությամբ եք տառապում, կամ հակառակը, եկար քնելուց հետո էլի քնելու կարիք ունեք: Կարող եք ամբողջ օրը պառկած անցկացնել:

 

Քաշի խնդիրներ

Կարող եք քաշ գցել կամ քաշ հավաքել: Կարող եք ախորժակի կորուստ ունենալ կամ մշտական քաղցի զգացում:

 

Ինչևէ, նշանները կարող են շատ լինել, սակայն այն, որ այս վիճակին հստակ բուժում է պետք, դա միանշանակ է: Իսկ բուժում կարող է նշանակել միայն մասնագետը: Բուժումը կարող է ներառել ֆիզիկական ակտիվություն, լուսային թերապիա, կենդանիների հետ թերապիա, էլեկտրո կամ մագնիսային սիմուլյացիա և այլն:

Սակայն, կա կարծիք, որ դեպրեսիաների որոշ տեսակներ, հատկապես սեզոնային, կարելի է բուժել վիտամին D ընդունելով: Ինչևէ, մի ընդունեք դեղամիջոց առանց բժշկի հետ խորհրդակցելու:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

5 նշան, որ դուք տառապում եք դեպրեսիայից, անգամ գլխի չընկնելով դրա մասին