15 մտքեր Կոկո Շանելից, որ այս կյանքում պետք կգան յուրաքանչյուր կնոջ

1. Որքան վատ են ընթանում աղջկա մոտ գործերը՝ այնքան լավ տեսք նա պետք է ունենա:

2. Ընդունված է համարել, որ ճոխությունը չքավորության հակապատկերն է: Ո՛չ, ճոխությունը վուլգարության հակապատկերն է:

3. 20 տարեկանում դուք ունեք դեմք, որը ձեզ բնությունն է պարգևել, 30-ում ունեք դեմք, որը կյանքն է քանդակել, իսկ 50-ում ունեք դեմք, որին արժանի եք:

4. Ես թքած ունեմ, թե ինչ եք դուք իմ մասին մտածում: Ես ձեր մասին ընդհանրապես չեմ մտածում:

5. Հոգ տանելով սեփական գեղեցկության մասին, պետք է սկսել սրտից և հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկա չի կարող օգնել:

6. Տգեղ կին չի լինում, լինում են ալարկոտներ:

7. Որպեսզի լինել անփոխարինելի՝ հարկավոր է անընդհատ փոխվել:

8. Կինը, ով չի օգտագործում կոսմետիկա՝ չափից շատ մեծ կարծիք ունի իր մասին:

9. Ամեն ինչ մեր ձեռքերում է, այդ իսկ պատճառով չի կարելի ոչինչ ձեռքից բաց թողնել:

10. Ծերությունը չի պաշտպանում սիրուց, բայց սերը պաշտպանում է ծերությունից:

11. Ինչ ուզում ես ասա, կինը տղամարդու կյանքում լինում է միակը, մնացած բոլորը այդ կնոջ շողքերն են:

12. Դուք երկրորդ հնարավորությունը չեք ունենա առաջին տպավորությունը ստեղծելու համար:

13. Ոչ բոլոր կանայք են ծնվում գեղեցիկ, բայց եթե կինը 30 տարեկանում արդեն գեղեցիկ չէ, ապա նա հիմար է:

14. Ոչինչ այդքան չի ծերացնում կնոջը, քան չափազանց հարուստ կոստյումը:

15. Գեղեցկությունը մեզ հարկավոր է, որպեսզի տղամարդիկ սիրեն մեզ, իսկ հիմարությունը հարկավոր է, որպեսզի մենք սիրենք տղամարդկանց:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

15 մտքեր Կոկո Շանելից, որ այս կյանքում պետք կգան յուրաքանչյուր կնոջ