Ֆրանսիայում հրապարակվել է օրենք, ըստ որի մինչև 15 տարեկան երեխաներին  արգելվում է դպրոցում  հեռախոս օգտագործել

Բջջային հեռախոսները դարձել են դարի փորձանք: Երեխաներն արդեն վայրկյան  անգամ չեն պատկերացնում իրենց կյանքն առանց հեռախոսի: Սա սարսափելի հետևանքների կարող է հանգեցնել: Թե ծնողները և թե ուսուցիչները գանգատվում են, որ  երեխաներն անուշադիր են դարձել, նրանք ցրված են դասերի ժամանակ: Տանը թե դպրոցում երեխաները կարող են ժամեր  շարունակ կենտրոնանալ հեռախոսի վրա:  Նրանց ուշքն ու միտքը հեռախոսն  է: Սա ոչ միայն Ֆրանսաում է տարածված, այլև  ողջ աշխարհում: Երեխաները կախվածության մեջ են հեռախոսներից:

Ֆրանսիայում ընդունվել է օրենք ըստ որի մինչև 15 տարեկան երեխաներին արգելվում է դպրոցում  հեռախոսից օգտվել, նույնիսկ ընմիջմանը: Ընդ որում, արգելված են ոչ միայն հեռախոսները, այլ նաև պլանշետները, խելացի ժամացույցները:  Դպրոցներում  իրենք են ընտրում  թույլ տալ երեխաներին օգտվել դպրոցում հեռախոսներից թե ոչ:

Նոր օրենքի համաձայն  աշակերտները  իրենց հեռախոսները չպետք է միացնեն դպրոցում գտնվելիս  կամ պետք է դնեն պահարանների մեջ:  Շատ դպրոցներում ընունված է երկորդ տարբերակը: Բայց երեխաներն այդքան էլ միամիտ չեն, որքան թվում է, նրնք շատ հնարամիտ են:  Շատերը իրենց հետ տանում են երկրորդ հեռախոս որը  չի աշխատում, կամ հին մոդել է և դա են հանձնում ուսուցչին, որպեսզի նա դնի պահարանի մեջ:  Եվ սա շատ մտահոգիչ է, ուր է տանում այս ամենը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ֆրանսիայում հրապարակվել է օրենք, ըստ որի մինչև 15 տարեկան երեխաներին  արգելվում է դպրոցում  հեռախոս օգտագործել