Տնական կոնֆետներ «Երազանք», մաքուր, բնական, առանց քիմիական հավելումների. ահա բաղադրատոմսը

Ձեր ուշարությանն ենք ներկայացնում  մի քաղցրավենիք, որը չեք գտնի ոչ մի  վաճառակետում: Մեկ անգամ պատրաստելուց հետո այլևս ցանկություն չեք ունենա  կոնֆետ գնել խանութից:

Բաղադրիչներ

Կաթի փոշի 250 գ

Շաքարավազ 300-350գ

Կարագ 100 գ

Ջուր 100 մլ

Կակաո 2-3 ճ գդալ

Վանիլին

Պատրաստման եղանակը

Ջուրը և շաքարավազը խառնել, դնել կրակին  և եփել մինչև լավ խնանա:

Օշարակը վերցնել կրակից և ավելացնել կարագը և լավ խառնել:

Շարունակելով հարել ավելացնել  կաթի փոշին, խառնել, որ ստացվի համասեռ զանգված: Ավելացնել վանիլինը (ըստ ցանկության կարելի է ավելացնել նաև այլ համեմունքներ):

Ստացված զանգվածը դնել սառնարանը 30-40 րոպե:
Սառնարանից դուրս բերելուց հետո  զանգվածից գնդիկներ ձևավորել և թավալել կակաոյի մեջ և կրկին դնել սառնարանը:

Կարելի է պատել նաև կոկոսի քերուկով: Կարելի է որպես միջուկ ընկույզ կամ նուշ  օգտագործել:

Անուշ լինի

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տնական կոնֆետներ «Երազանք», մաքուր, բնական, առանց քիմիական հավելումների. ահա բաղադրատոմսը