Սա արհամարհել չի կարելի. ահա, թե ինչպես կարելի է պարզել՝ օրգանիզմում թրոմբ կա, թե ոչ

Ինչպես գիտենք՝ թրոմբ առաջանում է արյան հոսքը դադարեցնելու համար, ասես փակելու համար վնասված հատվածը:

Սակայն լինում են դեպքեր, երբ թրոմբի ֆունկցիան խանգարվում է և այն անգամ կարող է վնասել մարդուն:

Շատ կարևոր է իմանալ օրգանիզմում թրոմբի առկայության նշանները.

  1. Այտուցվածություն

Սա խոսում է այն մասին, որ արյունատար անոթներում խցանում կա և դրա հետևանքով թթվածնաքաղց:

2. Ցավոտ ծակոցներ

Եթե ձեռքերում կամ ոտքերում ցավային նման երևույթներ կան, իսկ ցավի սկզբնաղբյուրը այրվում է տաքությունից, ապա հավանական է գործ ունենք թրոմբի հետ:

 

3. Մաշկի կարմրություն

Մաշկի վրա առաջացած հեմատոմաները կամ գունավոր հետքերը  ոչ միայն կարող են վնասվածքի հետևանքով լինել, այլև խոսել թրոմբի առկայության մասին:

 

4. Դժվարացած շնչառություն

Եթե խորը շունչ քաշելու դեպքում կտրուկ ցավ է զգացվում կրծքավանդակում, դա ոչ միշտ է մրսածության նշան: Կարող է նաև թոքերի թրոմբոզի մասին խոսել, ինչն էլ ուշ բժիշկի դիմելու դեպքում մահացու կլինի:

5. Շնչարգելություն

Եթե սրա հետ մեկտեղ կա բարձր ճնշում, գլխապտույտ, պուլսացիա կրծքավանդակում, սա ևս թոքերի թրոմբոզի նշան է:

6. Հազ

Եթե ոչ մրսած եք, ոչ ալերգիկ, մի խոսքով, եթե հազի համար պատճառ չկա, ապա շտապ այցելեք բժիշկի:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սա արհամարհել չի կարելի. ահա, թե ինչպես կարելի է պարզել՝ օրգանիզմում թրոմբ կա, թե ոչ