Նրբահամ, եթերային կաթնային կրեմ` թխվածքների ու տորթերի համար, բառերով հնարավոր չէ նկարագրել համը

Սա հիանալի կրեմի բաղադրատոմս է, այս կրեմը կզարդարի և անգերազանցելի համ կհաղորդի  ցանկացած թխվածքի: Այն կարելի է մատուցել որպես աղանդեր հատապտուղներով, ընկույզով կամ շոկոլադի քերուկով զարդարված

Բաղադրիչներ

400 մլ կաթ

400 մլ թթվասեր 35% յուղայնությամբ

100 մլ խտացրած կաթ

3 դեղնուց

5 ճաշի գդալ ալյուր կամ օսլա

80 գ շաքարավազ

100 գ կարագ

Վանիլին

Պատրաստման եղանակը

Կաթը, թվասերը, խտացրած կաթը լցնել կաթսայի մեջ և դնել կրակին: Առանձին տարայի մեջ հարել դեղնուցները շաքարավազի հետ:  Տաք կաթնային խառնուրդից  վեցնել մեկ բաժակ և խառնել ալյուրի հետ  և ավելացնել դեղնուցների վրա:

Երբ կաթը սկսի եռալ, վերցնել կրակից, ավելացնել դեղնուցային խառնուրդը և ինտենսիվ ու լավ խառնել: Կրկին դնել կրակին և անընդհանտ խառնելով եփել մինչև պնդանա:

Երբ կրեմը պնդանա, կրակից վերցնել, ավելացնել վանիլինը և թողնել սառչի սենյակային ջերմաստիճանի ու ավելացնել  խորանարդիկներով կտրատված  կարագը և լավ խառնել 3-5 րոպե, որպեսզի ստացվի համասեռ զանգված:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Նրբահամ, եթերային կաթնային կրեմ` թխվածքների ու տորթերի համար, բառերով հնարավոր չէ նկարագրել համը