Մսով կարկանդակի պարզ ու մատչելի բաղարատոմս, ավելի հաջողված բաղադրատոմս ես դեռ չէի ունեցել

Այս կարկանակը շատ հեշտ և արագ է պատրաստվում:  Խմորը պատրաստվում է կեֆիրով,   բաղադրիչները կգտվեն բոլորի տներում:  Այն պատրաստվում է ընդամենը 10 րոպեում և խոհարարական հատուկ հմտություններ չեն պահանջվում: Սա հիանալի տարբերակ է  նախաճաշի կամ ընթրիքի համար:

Բաղադրիչներ

2 ձու

0,5 թեյի գալ աղ

1 բաժակ ալյուր

1 բաժակ կեֆիր

1 թեյի գդալ սոդա

 

Միջուկ

300 գ աղացած միս

2-3 գլուխ սոխ.

Աղ, պղպեղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կեֆիրը խառնել սոդայի հետ և թողնել 5 րոպե, այնուհետև ավելացնել  մյուս բաղադրիչները, լավ խառնել: Տապակը յուղապատել, վրան ալյուր շաղ տալ և լցնել խմորի մի մասը, լցնել  միջուկը, և լցնել խմորի մյուս մասը:  Եփել 170 աստիճանում  40 րոպե:

Միջուկը պատրաստելու համար սոխը մանր կտրատել աղացած մսի հետ, համեմել աղով, պղպեղով:

Ի դեպ կարելի է օգտագործել ցանկացած միջուկ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մսով կարկանդակի պարզ ու մատչելի բաղարատոմս, ավելի հաջողված բաղադրատոմս ես դեռ չէի ունեցել