Մեղադրանք է առաջադրվել Սեյրան Օհանյանին, ինչ կապ է գտնվել նրա և մարտի 1-ի դեպքերի միջև

«Հայկական ժամանակ»-ի տեղեկությանը համաձայն՝  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին  մեղադրանք է առաջադրվել: Մեղադրանքը ներկայացվել է մարտի 1-ի գործի շրջանակում:

2008 թվականին Սեյրան Օհանյանը ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում:

Ըստ այդ տեղեկության՝ նախկին նախարարը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 300. 1 հոդվածի հատկանիշներով (Սահամանադրական կարգը տապալելը):

ՀՔԾ-ից տեղեկության վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չեն տվել:

Սեյրան Օհանյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց, թե ինքը հեռախոսով հարցազրույց չի տալիս:

Դիմեք իրավապահներին, ես չեմ ուզում պատասխանել.  ասել է նախկին նախարարը:

 

Աղբյուրը

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Մեղադրանք է առաջադրվել Սեյրան Օհանյանին, ինչ կապ է գտնվել նրա և մարտի 1-ի դեպքերի միջև