Հնդկաձավարի պատրաստման այս բաղադրատոմսը դարձել է Համացանցի հիթը, քիչ է մնում ամեն օր պատրաստեմ՝ այնքան համեղ է

Մտքովս երբեք չէր կարող անցնել, որ հնկաձավարով ուտեստն այսպես կուրախացնի իմ ընտանիքի անդամներին: Իսկապես, որ շատ համեղ է ստացվում:

Բաղադրիչներ

Հնդկաձավար 150 գ

Աղացած միս 250-300 գ

Սոխ 1 հատ

Տոմատի մածուկ  2 ճաշի գդալ

Սխտոր 2 ատամիկ

Գազար 1 հատ

Բուսայուղ 2-3 ճաշի գդալ

Այս չափաբաժիններով  կարելի է պատրաստել 3 անձի համար:

Պատրաստման եղանակը

Հնդկաձավարը լվանալ, տաքացրած թավային թեթևակի բուսայուղ  քսել և հնդկաձավարը  չորացնել:

Տապակել միսը, մանր կտրատված սոխը,  և խոշոր քերիչով անցկացված գազարը:

Ավելացնել տոմատի մածուկը  և լավ խառնել:

Մսի և բանջարեղենների վրա ավելացնել հնդակաձավարը  և եռացրած ջուր լցնել, որպեսզի հնդկաձավրը ծածկվի, համեմել աղով և եփել մարմանդ կրակի վրա փակ կափարիչով:

Պատրաստի ուտեստին ավելացնել մանրացված սխտորը: Կարելի է  ավելացնել նաև աղացած սև պղպեղ և դափնու տերև:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հնդկաձավարի պատրաստման այս բաղադրատոմսը դարձել է Համացանցի հիթը, քիչ է մնում ամեն օր պատրաստեմ՝ այնքան համեղ է