Հենց ԱՅՍՊԻՍԻ կանայք են օգտակար տղամարդկանց, միայն ՆՐԱՆՔ կարող են իսկապես երջանկացնել

Տղամարդու առողջությունը ուղղակիորեն կախված է կնոջ ինտելեկտից

Շվեդ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ խելացի կնոջ հետ ամուսնությունը կարող է դրական ազդեցություն ունենալ տղամարու առողջության վրա: Նրանք այս եզրահանգմանը եկել են  մոտ կես միլիոն ընտանեկան զույգերի ուսումնասիրության արյունքում: Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ամուսնու առողջությունը ուղղակիորեն կախված է կնոջ ինտելեկտից:  Ընդ որում, գիտնականները նշում են, որ  տղամարդու առողջությունը ոչ մի կերպ չի ազդում կնոջ առողջության վրա:

Ինչպես ենթադրում են հետազոտողները,  ստացված արդյունքները լիովին բացատրելի են, քանի որ մեծամասամբ կանայք են որոշում, թե ինչ կենսակերպ պետք է վարի կինը: Բացի այդ, հատկապես կինն է որոշում թե ինչ սննդակարգով պետք է սնվի ընտանիքը: Պատկերացնենք մի պահ, որ կինը չի հետևում  տան մաքրությանը, որովհետև ոչ միայն փնթի է , այլև չի գիտակցում կեղտոտ միջավայրի  ազդեցությունը այդ միջավայրում  բնակվող  մարդկանց վրա, կամ  խոհանոցում չի պահպանում սննդի անվտանգության կանոնները: Ուստի, կնոջ բարձր ինտելեկտից շահում է ողջ ընտանիքը:

Այդ իսկ պատճառով կնոջ բարձր ինտելեկտը թույլ է տալիս  ճիշտ որոշումներ կայացնել, որոնք էլ որոշիչ են դառնում ողջ ընտանիքի համար: Տղամարդը որպես կանոն կատարում է ընտանիքում այլ գործառույթ: Նա  հանդես է գալիս հայթայթողի դերում,  այսինքն նա պետք է կարողանա ապահովել կնոջը բավարար միջոցներով, որպեսզի կինը կարողանա ապահովել նորմալ կենսակերպ: Բացի այդ ամուսնու  եկամտից է կախված, թե արյոք ընտանիքը ինչպես կկազմակերպի հանգիստը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հենց ԱՅՍՊԻՍԻ կանայք են օգտակար տղամարդկանց, միայն ՆՐԱՆՔ կարող են իսկապես երջանկացնել