Համեղ նախաճաշ 10 րոպեում, սրանից հաստատ ոչ ոք չի հրաժարվի

Խրթխրթան, անուշաբույր  նախաճաշից հաստատ ոչ ոք չի հրաժարվի: Այն պատրաստվում է շատ արագ և գոհ կմնան ընտանիքի բոլոր անդամները:

Բաղադրիչներ

180 գ կաթնաշոռ

140 գ պանիր

1 ձու

2-3 ճաշի գդալ  ալյուր

Կանաչի՝ ըստ ճաշակի

Աղ

Բուսայուղ՝ տապակելու համար

Պատրաստման եղանակը

Պանիրն անցակցնել քերիչով:

Կաթնաշոռը  տրորել, ավելացնել պանրին: Ավելացնել կտրատված կանաչին, ձուն և այս ամենը լավ խառնել: Ավելացնել  ալյուր: Ստացվում է ձեռքերին թեթևակի կպչող խմոր:

Աշխատանքային մակերեսի վրա  ալյուր լցնել, պանրային զանգվածից վերցնել  մեկ ճաշի գդալ, թավալել ալյուրի մեջ, տալ ձողիկի ձև (կամ ցանկացած ձև, օրինակ գնդիկներ, խորանարդիկներ) և տապակել  բուսայուղով ամեն կողմից մինչև ոսկեգույն կեղև առաջանա:

Բարի ախորժակ

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Համեղ նախաճաշ 10 րոպեում, սրանից հաստատ ոչ ոք չի հրաժարվի