Կարևորն այն չէ, որ դու չես հավատում, այլ այն, որ Աստված շարունակում է հավատալ քեզ. Գարսիա Մարկես

Չկա այնպիսի դեղամիջոց, որ ունակ լինի բուժել այն, ինչ բուժում է երջանկությունը։

Ժպտա՝ դժբախտությանը հաճույք մի պատճառիր։

Ես իմացա, որ յուրաքանչյուրը ցանկանում է ապրել լեռան գագաթին, չկռահելով, որ իրական երջանկությունը նրան սպասում է վայրէջքին։

Հեշտ ձեռք բերված երջանկությունը չի կարող երկար տևել։

Հասարակության կյանքում գլխավորը՝ կարողանալ կառավարել վախերը։ Ամուսինների կյանքում գլխավորը՝ կարողանալ կառավարել ձանձրույթը։

Աղքատության մեջ ամենավատն այն է, որ այն ստիպում է ստել։

Եթե դու սիրում ես ինչ-որ բան՝ բաց թող, եթե նա քոնն է, այն կվերադառնա։

Միայն նրա համար, որ ինչ-որ մեկը քեզ չի սիրում այնպես, ինչպես դու ես ցանկանում, բոլորովին չի նշանակում, որ նա քեզ չի սիրում ամբողջ հոգով։

Ոչ մի մարդ արժանի չէ քո արցունքներին, իսկ նրանք, ովքեր արժանի են, չեն ստիպի Ձեզ լաց լինել։

Հնարավոր է այս աշխարհում դու ընդամենը մարդ ես, բայց ինչ-որ մեկի համար՝ մի ամբողջ աշխարհ ես։

Մի ծախսիր ժամանակդ մարդու հետ, ով չի ձգտում անցկացնել այն քեզ հետ։

Եթե դուք հանդիպեք իսկական սիրո, ապա այն ձեզանից ոչ մի տեղ չի կորչի՝ ոչ մեկ շաբաթից, ոչ մեկ  ամսից և ոչ էլ մեկ տարուց։

Խանդը՝ շվեդական լուցկիների նման է, բռնկվում է միայն իր իսկ տուփից։

Կարոտի վատագույն տարբերակը՝ լինել մարդու կողքին և հասկանալ, որ նա երբեք քոնը չի լինի։

Կարևորն այն չէ, որ դու չես հավատում, այլ այն, որ Աստված շարունակում է հավատալ քեզ։

Աթեիստները չեն կարող հասնել իրենց նպատակներին՝ առանց հոգևորականության։

Սատանային ավելի շատ դուր է գալիս ծանրաբեռնել մեր գիտակցությունը, քան ստիպել մեղք գործել։

Ես չեմ հավատում Աստծուն, բայց ես նրանից վախենում եմ։

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կարևորն այն չէ, որ դու չես հավատում, այլ այն, որ Աստված շարունակում է հավատալ քեզ. Գարսիա Մարկես