Կարտոֆիլով, պանրով և սխտորով իսպանական ուտեստ, իսպանացիները լավ գիտեն իրենց բերանի համը… անմահական է

Այս ուտեստը ունի մի քանի առավելություն. արագ է պատրաստվում,  բաղադրիչները պարզ են ու հասանելի, շատ համեղ է և որ ամենակարևորն է, համտեսողներին ստիպում է ժպտալ, որովհետև նրանց դուր է գալիս:
Այն կարելի է մատուցել որպես առանձին ուտեստ, կարող է ծառայել որպես  խավարտ:

Ուտեստը պատրաստելու համար անհրաժեշտ է

6 միջին չափի կարտոֆիլ

2 ձու

2 ատամիկ սխտոր

3-4 ճաշի գդալ մայոնեզ

100 գ պանիր

1 ճ. գդալ  չորացրած սամիթ կամ այլ կանաչի ըստ ցանկության

Աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը

Պանիրը  անցակցնել քերիչով:

Սխտորը մանրացնել:

Քերած պանրի մի մասը միացնել 1 ձվի և չորացրած սամիթի հետ: Այս խառնուրդով պատելու ենք ջեռեփուկը, որպեսզի գեղեցիկ ոսկեգույն կեղև ունենա:

Երկրորդ ձուն և պանրի մնացած մասը խառնել, ավելացնել  սխտորը և մայոնեզը: Սա պետք է անել նախօրոք, մինչև կարտոֆիլը քերիչով անցկացնելը, որպեսզի կարտոֆիլը չմգանա:

Կարտոֆիլն անցակցնել խոշոր քերիչով, ավելացնել պանրաձվային խառնուրդի  վրա,  համեմել աղով և  պղպեղով:

Լցնել ջեռոցի տապակի կամ 26 սմ տրամագծով կաղապարի մեջ, վրան լցնել  պանրաձվասամիթային խառնուրդը:

Ջեռոցը նախապես տաքացնել և եփել 180 աստիճանի տակ  40 րոպե:

Այս ուտեստը կարելի է պատրաստել միջուկով, օրինակ սնկով:

Բարի ախորժակ

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Կարտոֆիլով, պանրով և սխտորով իսպանական ուտեստ, իսպանացիները լավ գիտեն իրենց բերանի համը… անմահական է