Խոհանոցի ամենակեղտոտ հատվածները, սա պետք է իմանա յուրաքանչյուր կին. իսկ դուք որքա՞ն հաճախ եք լվանում այս հատվածները

Շատ տնտեսուհիներ կարող են պնդել, որ իրենց խոհանոցը փայլում է մաքրությունից: Բայց իրականում, նույնիսկ այ կանանց  խոհանոցում կարելի է գտնել  կեղտոտ իրեր, դրանք իրենց մեջ մեծ վտանգ են պարունակում:

Սպունգը

Սպունգի վրա  մեծ քանակությամբ բակտերիաներ կան,  բարձր խոնավությունը և ջերմաստիճանը  նպաստում են սպունգի վրա բակտերիաների արագ տարածմանը:  Նույնիսկ եռացնելը  ելք չէ: Պետք է սպունգը փոխել ամեն 10 օրը մեկ անգամ:

Լվացարան

Սա բակետրիաների բազմացման համար հիանալի վայր է, հատկապես աղիքային ցուպիկի, սալմոնելոզի և այլ տեսակների: Լվացարանը պետք է միշտ մաքրել ախտահանող միջոցներով:

Դանակների համար հենակ

Շատ տնտեսուհիներ  կդժվարանան պատասխանել այն հարցին, թե երբ են վերջին անգամ լվացել   դանակների համար նախատեսված  հենակը:  Երբեմն այդ հարմարանքը չեն լվանում  նույնիսկ գնելուց հետո: Նույնիսկ հնարավոր չէ պատկերացնել, թե որքան բակտերիաներ են  հավաքվում այդտեղ:

Մրգերի և բանջարեղենի համար նախատեսված կոնտեյներ

Սառնարանում մրգերի և բանջարեղենի համար նախատեսված կոնտեյները ևս  հիանալի վայր է բակտերիաների բազմացման և բորբոսի համար: Այդ կոնտեյները պետք է լվանալ ամսվա մեկ անգամ տաք ջրով և  սպասք լվանալու  հեղուկով:

Սառցախցիկ

Թվում է այստեղ բացակայում են  բակտերիաների առաջացման համար բարենպաստ պայմաններ, բայց սառցախցիկը կարող է պարունակել աղիքային ցուպիկ, հատկապես, եթե այնտեղ միս է պահվում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Խոհանոցի ամենակեղտոտ հատվածները, սա պետք է իմանա յուրաքանչյուր կին. իսկ դուք որքա՞ն հաճախ եք լվանում այս հատվածները