Ահա, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր մանդարին ուտեք

Մանդարինը շատերի սիրելի միրգն է: Կան մարդիկ, ովքեր տարվա այս եղանակին  իրենց օրը չեն պատկերացնում առանց մանդարինի: Մանդարինը, ի տարբերություն է մյուս ցիտրուսային մրգերի, աչքի է ընկնում քաղցրությամբ, շատ հյութալի է և շատ անուշ բույր ունի:


Մանդարինը ունի մի շարք օգտակար հատկություններ

Կանխում է սիրտ-անոթային հիվանդությունները, հարուստ է С  վիտամինով, ինչը  խթանում է նյարդային համակարգի աշխատանքը: Օրգանիզմից հանում է բորբոքային գործընթացերը, կարգավորում է զարկերակային ճնշումը:

Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ:Մանդարինի մեջ պարունակվող հակաօքսիդանտները  նվազեցնում են «վատ» խոլեստերինի մակարդակը: Ինչի շնորհիվ  նվազում է սրտի նոպաների և ինսուլտի առաջացման ռիսկը:  Սակայն պետք է հիշել, որ մանդարինը դեղորայք չէ և չի կարելի չափից շատ օգտագործել:

Մանդարինի ամենօրյա օգտագործումը լավացնում է մարսողությունը: Մանդարինը խթանում է նյութափոխանակությունը, օգնում է  ազատվել գազերից և փքվածությունից: Բայց չի կարելի է չափից շատ օգտագործել, այլապես ստամոքսի թթվայնությունը կբարձրանա և աղիների միկրոֆորան կխանգարվի:

Մանդարինը լավացնում է մաշկի վիճակը   А վիտամինի պարունակության շնորհիվ, նաև խթանում է կոլագենի արտադրումը օրգանզիմում:

Մանդարինի չափից շատ օգտագործումը կարող է ալերգիայի առաջացման պատճառ դառնալ: Խորհուրդ չի տրվում օրական  3 մանդարինից ավել ուտել:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ահա, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր մանդարին ուտեք