Ինչպես ազատվել դյուրագրգռությունից, ագրեսիայից, այս վարժության շնորհիվ դուք կվերականգնեք ձեր հոգեկան հավասարակշռությունը

Երբեմն լինում է, որ հայտնվում ես այնպիսի իրավիճակում, երբ ամեն ինչ, անգամ ամեն մանրուք, նյարդայնացնում է, ամեն ինչ ազդում է նյարդերիդ վրա: Դա կարող է պատահել  առողջական որևէ խնդրի հետ կապված,  կամ տհաճ, սթրեսային իրավիճակում հայտնվելու հետևանքով:

Սթրեսը  ժամանակակից կյանքի գրեթե անբաժան ուղեկիցն է, կյանքի արագ տեմպ,  անկայուն իրավիճակ,  տանը ի հայտ եկած խնդիրներ, անբավարար ֆինանսական վիճակ  և այլն, և արդյունքում ստացվում է, որ մարդն ամեն օր  սթրես է ապրում: Օրգանիզմը չի կարող  դիմանալ և լուռ ու մունջ տանել այդ ամենը: Սթրեսը պետք է հաղթահարել, պետք է թույլ տալ այդ հույզերին դուրս գալ, ու դրանք ժայթքում են և ավելի են սրում վիճակը: Մարդը դառնում է ագրեսիվ և դյուրագրգիռ:

Պետք է կարողանալ վերահսկել և կառավարել այդ վիճակը:  Դրա համար պետք է կատարել  հետևյալ վարժությունը:

Վարժությունը կարելի է կատարել որտեղ  հարմար է և երբ հարմար է և դրա համար կպահանջվի ընդամենը մի քանի րոպե:

Կանգնել, ոտքերը ուսերի լայնությամբ բացված, ձեռքերը տարածել կողք, ձեռքերի ափերը պահել բաց վիճակում:

Խորը շունչ քաշել,  թոքերը լցնելով օդով: Այնուհետև դանդաղ արտաշնչել,  մտովի բացասական էներգիան, ագրեսիան և դյուրագրգռությունը ուղղելով  դեպի ձեռքերի ափերը:  Այդ ընթացքում ձեռքերը բռունցք անել և պատկերացնել, որ այդ ամբողջ նեգատիվը, ագրեսիան վերածվել է ավազի և ծորում է մատների արանքից ու դուք ազատվում եք բացասական հույզերից, ագրեսիայից:  Կրկնեք վարժությունը երեք անգամ:

Կզգաք ինչպես եք հանգստանում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ինչպես ազատվել դյուրագրգռությունից, ագրեսիայից, այս վարժության շնորհիվ դուք կվերականգնեք ձեր հոգեկան հավասարակշռությունը