Իմ երազանքների զոքանչը… հիանալի պատմություն, որ յուրաքանչյուր զույգ պետք է կարդա

 

Ասում են յուրաքանչյուր կին հասուն տարիքում նմանվում է իր մայրիկին, այդ իսկ պատճառով ես շատ անհամբեր  էի սպասում  ապագա զոքանչիս հետ հանդիպմանը: Ես իմ սիրած  աղջկան ծանոթացրել էի ծնողներիս հետ և եկել էր ժամանակը, որ ես ծանոթանամ նրա մայրիկի հետ: Անկեղծ ասած, ես հոգուս խորքում ինձ աշակերտ էի զգում, որը առաջին անգամ գնալու էր քննության: Իսկ եթե հանկարծ պարզվի, որ շատ խիստ կին է, տարօրինակ բնավորություն ունի, կամ ինձ չհավանի և դառնա իմ երդվյալ թշնամին, այդ դեպքում մնաս բարով երջանիկ կյանք: Շատ պատմություններ էի լսել փեսա-զոքանչ հարաբերությունների մասին: Բայց ինչ  արած, այլ ելք չունեի:

Ընկերուհուս հետ  գնացինք, նա դռան զանգը տվեց:  Դուռը բացեց  մի գեղեցիկ ժպտադեմ կին: Անկեղծ ասած, տեսնելով նրա ժպիտը, ուսերիցս կարծես քար ընկավ: Գրկեց աղջկան, համբուրեց:

— Ներս անցեք, սիրելիներս, — ասաց նա, —  իմ ֆիրմային ուտեստը սառչում է, երբևէ փռում եփված  բադ փորձե՞լ ես, որդիս:

— Ոչ, բայց կարծում եմ, հիմա կփորձեմ:

— Դե իհարկե,- ասաց զոքանչս ու ասաց, — մոռացա ներկայանալ՝ Ալլա:

— Շատ ուրախ եմ հանիպման համար:

Մենք նրա տանը մնացինք մոտ 2 ժամ, սակայն ես չզգացի ինչպես անցավ այդ ժամանակը, անկեղծ ասած չէի ուզում հեռանալ, այնքան ջերմություն կար այդ կնոջ մեջ: Նա մի լուսավոր անձնավորություն է:

Երբ դուրս եկանք նրա տնից, ընկերուհիս ինձ հարցրեց.

— Դե, ինչ կասես, մայրիկս քեզ դուր եկավ:

— Ես նույնիսկ երազում չէի կարող պատկերացնել, որ այդպիսի զոքանչ կունենամ, եթե նա մի քսան տարով երիտասարդ լիներ, ես նրա հետ կամուսնանայի, այլ ոչ թե քեզ հետ:

Ընկերուհիս չվիրավորվեց, իրեն շոյված զգաց ու ասաց.

— Կգա մի ժամանակ, որ ես կդառնամ մայրիկիս նման, իսկ մոտակա տարիներին պետք է տանես իմ քմահաճույքները, մինչև կնմանվեմ նրան:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Իմ երազանքների զոքանչը… հիանալի պատմություն, որ յուրաքանչյուր զույգ պետք է կարդա