Իմաստուն առակ նրանց մասին, ովքեր շատ դժվար կյանք ունեն

Երբ մեր կյանքում հանդիպում են դժվարություններ, մենք  դժգոհում ենք, որ Տիեզերքը մեր նկատմամբ բարեհաճ չէ; Եվ երբ մարդու կյանքում անընդհատ   վատ բաներ են պատահում, նա կարող է ընկնել դեպրեսիայի մեջ: Կյանքի բոլոր փորձությունները  արժանապատիվ կերպով հաղթահարելու համար պետք է հասկանալ, որ  յուրաքանչյուր  խնդիր իր մեջ ունի թաքնված օրհնություն: Հենց դժվարություններն են մեզ օգնում  ավելի վեր բարրանալ:

Երբ մենք սովորենք  շնորհակալ լինել Տիեզերքին ամեն ինչի համար, արժանապատվությամբ ընունելով  մարտահրավերը, այդ ժամանակ էլ կսկսվի մեր  հաջողության տանող ճանապարհը:

Փոքրիկ տղան որբացել էր: Նրան  իր խնամքի տակ  էր վերցրել նրա հեռավոր ազգականը, որը շատ դաժան մարդ էր: Նա ծեծում էր երեխային,  տալիս էր փտած ու անորակ ուտելիք,  օրերով փակում էր մութ նկուղում,  թույլ չէր տալիս խաղալ այլ երեխաների հետ:  Եվ մի անգամ, երբ նա դաժանաբար ծեծեց տղային, տղան այլևս չդիմացավ և  փախավ նրա տանից:

Նա երկար ճամփորդեց, քնում էր որտեղ պատահի, ուտում էր ինչ պատահի, երբեմն  գողություն էր անում: Մի օր  քնել էր սուսերամարտի դպրոցի աստիճանների  վրա: Դպրոցի Ուսուցչի մասին լեգենդներ էին պատմում: Ուսուցիչը տղային  տարավ իր տուն: Տղան  երախտապարտ էր Ուսուցչին և նրա տանը կատարում էր ամեն սև գործ: Ուսուցիչը տեսնելով տղայի ջանասիրությունը նրան ընունեց իր դպրոց:  Տարիներն անցան:  Տղան դարձավ մի գեղեցիկ երիտասարդ, նա իր Ուսուցչի արժանի  հետևորդն էր, նրա վարպետության մասին խոսում էին ամենուր: Ծեր Ուսուցիչը մահացավ և դպրոցը որպես ժառանգություն թողեց որբ տղային:

Մի օր տղան իր սաների հետ շրջում էր մոտակա գյուղեում, նրանք անցնում էին  նրա հեռավոր ազգականի տան մոտով, տան դիմաց  մի մարդ էր նստած էր :

-Սա այն մարն է, որից ես փախել եմ, — ասաց նա իր սաներին: Աշակերտները  մարտական դիրք ընդունեցին այդ մարուն պատժելու համար:

— Հանգստացեք, սա այն մարդն է, ում ես պարտական եմ  այն ամենի համար, ինչ այսօր ունեմ, եթե նա այդպիսին չլիներ, Աստված գիտի, թե ինչ կլիներ ինձ հետ: Նրա շնորհիվ եմ ես  բռնել այս ուղին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Իմաստուն առակ նրանց մասին, ովքեր շատ դժվար կյանք ունեն