Ի՞նչ սրտի տեր են կենդանակերպի նշանների ներկայացուցիչները, տեսնենք ինչ են ասում աստղերը

Ի՞նչ եք կարծում, ինչպիսի սիրտ է նվիրել ձեզ  բնությունը, բարեսիրտ եք թե՞ հիշաչար եք,  սիրո՞ւմ եք մարդկանց թե՞ մարդատյաց եք: Եկեք տեսնենք, թե ինչ կարծիք ունեն աստղերը:

Խոյ դուք կոփված սիրտ ունեք:  Ձեզ շատ են վիրավորել,  ձեր սրտի վրա շատ սպիացած վերքեր կան, սակայն դրանից ձեր բարությունը չի պակասել:Դուք մեծ մարդասեր եք:

Ցուլ դուք շատ համառ սիրտ ունեք,  ձեր սիրտը պատկանում է ձեր ընտանիքին, ձեր ընտանիքի համար  կյանքը կտաք առանց վայրկյան անգամ մտածելու:

Երկվորյակներ դուք տխուր սիրտ ունեք,  կորուստներ շատ եք ունեցել,  ձեր սիրտը շատ փխրուն է, սովորեք  հաղթահարել  հուզական տրավմաները:

Խեցգետիններ այս ինչ փափուկ սիրտ ունեք, դուք շատ զգայուն եք,  ձեր մտերիմները ձեր ամենաթույլ տեղն են, դուք անկեղծ եք, երբեք դիմակ չեք կրում:

Առյուծ ձեր սիրտը պաշտպանված է, դուք ցույց եք տալիս, որ ձեզ մոտ ամեն ինչ կարգին է, բայց  իրականում ուք սիրո ու ջերմության կարիք ունեք:

Կույսեր ուք շատ զգուշավոր սիրտ ունեք: Ձեր զգուշավորությանը կարելի է նախանձել, երբեք ձեր սիրտը չեք նվիրում, առանց իմանալու թե ով է դիմացինը, իսկ երբ նվիրվում եք, ապա՝ անմնացորդ, երանի նրան, ում նվիրում եք ձեր սիրտը:

Կշեռք դուք ձեր սիրտը նվիրում եք միայն մեկ անգամ,  նվիրվում եք լիոին ու ամբողջ սրտով: Դուք հավատարիմ եք մինչև կյանքի վերջ:

Կարիճներ ձեր սրտի ջերմությունը կտաքացնի նույնիսկ հյուսիսային բևեռը,  դուք պատրաստ եք ջերմությամբ պարուրել ձեր սիրելիներին, դուք վայելում եք շրջապատի համակրանքը:

Աղեղնավոր ձեր սիրտը խոցված է, դուք մշտապես կասկածների մեջ եք, և ձեր կասկածամտությունը արդարացված է, ձեզ շատ են վիրավորել,մի փակեք ձեր սրտի դռները:

Այծեղջյուր թվում է դուք սառցե սիրտ ունեք, բայց իրականում  այն շատ փխրուն է  ու նուրբ, պարզապես  ձեր սիրտը սխալ և անարժան  մարդկանց եք  նվիրել:

Ջրհոսներ ձեր սիրտը այնքան մեծ է, որ աշխարհը կարելի է տեղավորել այնտեղ:  Դուք հավատում եք ու նվիրվում եք յուրաքանչյուր մարդու, դուք այն առանձնահատուկ էակն եք, որի կարիքն այնքան կա այս աշխարհում:

Ձկներ դուք ամուր սրտի տեր եք,  ձեր սիրտը  կարող է տանել և դիմանալ  ամենածանր հարվածներին, դուք շատ հոգեկան տառապանք եք տարել, բայց ձեր սիրտը շարունակում է բաբախել և դեռ երկար կբաբախի:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ի՞նչ սրտի տեր են կենդանակերպի նշանների ներկայացուցիչները, տեսնենք ինչ են ասում աստղերը