Ի՞նչ անել, որ ձուկը տապակելիս չփխլվի,  ինչպե՞ս ճիշտ պատրաստել բրոկոլին, ինչպե՞ս եփել ձուն, որ չճաքի և նման շատ հարցեր, որոնց պատասխանը կգտնեք այստեղ

Խոհարարական հմտություններով փայլում են ոչ բոլորը, և երբեմն խոհանոցում զգում ես, որ շատ հարցերում հմտությունդ չի բավարարում:  Ստորև ներկայացվող հարցերն ու պատասխանները օգտակար կլինեն և կհարստացնեն խոհարարական գիտելիքները:

Ինչպե՞ս  անել, որ ձուկը տապակելիս չփխլվի:

Պատրաստելուց 15 րոպե առաջ  աղ անել  ձկան կտորների վրա և  այն յուղի մեջ, որում պետք է տապակվի: Ախորժելի և համեղ ձուկը հիանալի տեսք կունենա:

Սառը ջրով ցողել մակարոնը թե՞ ոչ

Դա արդեն հնացած մեթոդ է, քանի որ ներկայումս արտադրվող մակարոնը պատրաստվում է  պինդ տեսակի  ալյուրից և հարկ չկա սառը ջրի տակ պահել, որպեսզի դրանք իրար չկպչեն:

Տապակել թե՞ ոչ ձիթայուղով

Ձիթայուղը ցանկալի է օգտագործել աղցանները և սառը ուտեստները համեմելու համար, բարձր ջերմաստիճանի դեպքում այն կորցնում է իր օգտակար հատկանիշները և ուտեստին տհաճ համ է հաղորդում:

Ե՞րբ ավելացնել լոլիկը ապուր եփելիս կամ տապակելիս:
Լոլիկը պետք է ավելացնել ապուրներին այն բանից հետո, երբ կարտոֆիլը, գազարը, կաղամբը և այլ բանջարեղեններ արդեն ավելացված են և եփվում են, քանի որ լոլիկը թույլ չի տալիս  որպեսզի բանջարեղենները լավ եփվեն: Իսկ միս տապակելու դեպքում լոլիկը  պետք է հենց սկզբից ավելացնել, որովհետև  լոլիկի մեջ պարունակվող թթուն  արագացնում է մսի եփվելը:

Ինչպես եփել կարտոֆիլը, կափարիչով թե՞ առանց դրա

Կարտոֆիլը պետք է եփել փակ կափաիչով, որպեսզի  այն պահպանի իր բույրը, համը, վիտամինները և իր օգտակար հատկանիշները

Ի՞նչ գինի օգտագործել միս պատրաստելիս

Տավարի միս պատրաստելիս պետք է օգտագործել  կարմիր գինի,

Չախոբիլի պատրաստելու համար օգտագործել սպիտակ գինի:

Խոզի մսի պատրաստման դեպքում հարմար է օգտագործել  սիդր:

 

Ինչպես ճիշտ պատրաստել բրոկոլին

Բրոկոլին պետք է պատրաստել մեծ քանակությամբ ջրի  մեջ, որին պետք է ավելացնել աղ  և ոչ մի դեպքում չեռացնել: Պարզապես մեկ –երկու րոպե պահել եռացող ջրի մեջ և քամել ու լցնել սառը ջրի մեջ:

Ինչպե՞ս եփել ձուն , որ չճաքի:

Որպեսզի ձուն եփվելիս չճաքի, անհրաժեշտ է ձվերը դնել լայն ամանի մեջ, վրան լցնել սառը ջուր, շատ աղ լցնել  և եփել ցածր միջին բարձրության կրակի վրա:

Պահել թե՞ ոչ սառնարանում

Համեմունքները,  մեղրը և հացը պետք է պահել սառնարանում, մութ և սառը տեղում դրանք պահպանում են իրենց  օգտակար հատկանիշները: Իսկ բանանը և լոլիկը պետք չէ պահել սռնարանում, դրանք կորցնում են իրենց տեսքը և  բույրը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ի՞նչ անել, որ ձուկը տապակելիս չփխլվի,  ինչպե՞ս ճիշտ պատրաստել բրոկոլին, ինչպե՞ս եփել ձուն, որ չճաքի և նման շատ հարցեր, որոնց պատասխանը կգտնեք այստեղ