«Ընդ որում՝ այդ ամենը տեղի է ունենում բացահայտ լկտիությամբ, մարդաշատ վայրերում, կանգառներում…». ահազանգում է Արա Ալոյանը

Լրագրող, բանաստեղծ Արա Ալոյանն իր ֆեյսբուքյան էջում ահանազանգում է շատ կարևոր մի խնդրի մասին:

Ինչպես նա է նշում, վերջին օրերին նորանոր ահազանգեր են ստացվում այն մասին, որ գիշերային ժամերին ավելացել են խուլիգաններն ու ջեբկիրները, որոնք սադրանքի ու մանր ռեկետի են դիմում` հաճախ թիրախավորվելով անպաշտպան խավի` այդ թվում տարեց մարդկանց վրա։

Լրագրողը նշում է, որ ընդ որում՝ այդ ամենը տեղի է ունենում բացահայտ լկտիությամբ, մարդաշատ վայրերում, կանգառներում, նախօրեին նման միջադեպ է գրանցվել օպերայի հատվածում՝ բազմաթիվ քաղաքացիների, տաքսու վարորդների և ոստիկանական մեքենաների ներկայությամբ։ Ահազանգ կա, որ սույն հանցավոր տարրերը գործում են խմբերով ու փոխօգնսւթյամբ։

Արա Ալոյանը կոչ է անում՝ զգոն լինել։

«Կարծում եմ ` իրավապահները պետք է եռակի խստացնեն հսկողությունը, կատարեն դիտարկումներ և համարժեք պատժիչ գործողություններ։ Մեր ցավը քիչ էր, հիմա էլ էս գործազուրկ ավազակների պատուհասը․․․», — նշել է Արա Ալոյանը

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Ընդ որում՝ այդ ամենը տեղի է ունենում բացահայտ լկտիությամբ, մարդաշատ վայրերում, կանգառներում…». ահազանգում է Արա Ալոյանը