Եթե ձեզ անհանգստացնում են այս ախտանշանները, ապա, հավանական է, ձեզ մոտ կա վիտամին B6-ի դեֆիցիտ. ահա, թե ինչ է պետք անել այդ դեպքում…

Վիտամին B6-ը կամ պիրիդօքսինը շատ կարևոր նյութ է, որը հարկավոր է նյութափոխանակության գործընթացների, էրիթրոցիտների ձևավորման ու նյարդային համակարգի բնականոն աշխատանքի համար:

Այս տարրը կա բազմաթիվ ֆերմենտների բաղադրության մեջ: Այն մասնակցում է ամինաթթուների, չհագեցած ճարպաթթուների ու խոլեստերինի փոխանակությանը և օգտագործվում է լիպիդների փոախանակության կարգավորման համար, ինչը շատ կարևոր է աթերոսկլրոզի դեպքում:

Վիտամին B6-ը շատ մեծ նշանակություն ունի առողջության պահպանման ու օրգանիզմի աշխատանքի խթանման համար: Այն նպաստում է ճարպերի ու սպիտակուցների յուրացմանը, օգնում է տրիպտոֆանի թթուները վերածել նիացինի, մեղմում է սրտխառնոցը (այդ թվում նաև հղիության ժամանակ), մեղմում է նախադաշտանային համախտանիշի ախտանշանները, ազատում է մկանային սպազմներից, ջղաձգումներից ու ձեռքերի թմրածությունից և ազդում է որպես բնական միզամուղ միջոց:

Հարկ է հիշել, որ այս վիտամինը քայքայվում է բարձր ջերմաստիճաններում, ինչպես նաև մեծ քանակությամբ շաքար ու ալկոհոլ օգտագործելու դեպքում: B6 վիտամինի մակարդակի նվազմանն է նպաստում նաև ծխախոտի գործածությունը:

Բացի այդ, այս տարրը շատ օգտակար է նիհարել ցանկացողների համար, ինչպես նաև նպաստում է Պարկինսոնի հիվանդության բուժման համար նախատեսված դեղորայքի ազդեցության ուժեղացմանը:

Օրգանիզմում վիտամին B6-ի մակարդակի նվազման դեպքում կարող են առաջանալ բազմաթիվ խնդիրներ, ուստի հարկավոր է անել ամեն բան նման բարդություններից խուսափելու համար: Սովորաբար այս վիտամինի պակասը դրսևորվում է մի շարք ախտանշաններով, որոնց շարքին են դասվում.

 

·        նյարդայնությունը,

·        դյուրագրգիռությունը,

·        անքնությունը,

·        մաշկային ցանը,

·        մկանային վերահսկողության կորուստը:

 

Նման տհաճ ախտանշաններից ու հետագա բարդություններից խուսափելու համար հարկավոր է հարստացնել սննդակարգն այս վիտամինով հարուստ սննդամթերքով: Մեծ քանակությամբ վիտամին B6 է պարունակվում ամբողջական հացահատիկի, մսի, ձկան, լյարդի, երիկամների, հավկիթի, կաթնամթերքի, բանջարեղենի, սոյայի, բանանի և ընկուզեղենի մեջ:

Աղբյուրը

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Եթե ձեզ անհանգստացնում են այս ախտանշանները, ապա, հավանական է, ձեզ մոտ կա վիտամին B6-ի դեֆիցիտ. ահա, թե ինչ է պետք անել այդ դեպքում…