Գրիպը հղիության ժամանակ, ինչով է վտանգավոր և ինչ պետք է իմանա ապագա մայրիկը

Վերջին տարիներին գրիպով հիվանդացությունը ավելի ու ավելի տարածում է գտնում, և երեւի դժվար գտնվի այնպիսի մի կին, որը հղիության 9 ամիսների ընթացքում վարակված չլինի սուր շնչառական հիվանդություններով: Իսկ ձմռանը դրանք ռիսկը մեծանում է կրկնակի:
Պետք է իմանալ, որ սովորական մրսածությունը վտանգ չի ներկայացնում պտղի համար, ինչը չես ասի գրիպի մասին:

Գրիպի նախանշանները ՝

  • բարձր ջերմություն,
  • թուլություն,
  • հազ,
  • գլխացավ:

Պետք է հստակ գիտակցել, որ գրիպով չեն հիվանդանում պարզապես ոտքերը սառեցնելու հետեւանքով, այլ  այն վիրուս է, որն օրգանիզմ է ներթափանցում օդակաթիլային եղանակով;

Հղիության ընթացքում գրիպով վարակվելը պարունակում է վիժման կամ վաղաժամ ծննդաբերության ռիսկ, եւ յուրաքանչյուր հղի կին, որը վարակվում է գրիպով, անհանգստանում է՝ արդյոք վիրուսը կազդի երեխայի վրա, թե ոչ:

Այս հարցի պատասխանը 100 տոկոսով չի կարող տալ եւ ոչ մի բժիշկ: Միանշանակ կարելի է պնդել միայն, որ գրիպն ամենից շատ վտանգ է ներկայացնում հղիության մինչեւ 12 շաբաթականը, երբ տեղի է ունենում պտղի օրգանների ձեւավորում:

Առաջին իսկ նախանշանների դեպքում պետք է դիմել բժիշկի, ով էլ կնշանակի բուժումը: Հղի կանանց գրիպի բուժումն ունի իր առանձնահատկությունները, քանի որ շատ դեղամիջոցներ հակացուցված են ապագա մայրերին:  Առաջին հերթին, պետք է շատ հեղուկ օգտագործել՝ ցանկալի է վիտամին C-ով, իսկ անգամ հղիներին թույլատրվող դեղցամիջոցները պետք է ընդունել բացառապես բժիշկի հետ խորհրդակցելուց հետո:

Ինչպես հայտնի է, հղի կնոջ իմունիտետն ավելի թույլ է, ուստի վարակվելու հավանականությունն ավելի մեծ է. հղիության ընթացքում իմունիտետի ամրապնդումը պետք է լինի առաջնային խնդիր: Դա իր մեջ ներառում է առողջ ապրելակերպի վարում՝ ֆիզիկական ակտիվություն, առողջ սնունդ:

Պրոֆիլակտիկայի համար շատ բժիշկներ խորհուրդ են տալիս հասարակական վայրեր այցելելիս քթին «Օկսոլին» քսել եւ դիմակ կրել: Ավելորդ է նշել նաեւ, որ գրիպի ակտիվացման շրջանում պետք է խուսափել հյուր գնալուց եւ ընդունելուց, հասարակական տրանսպորտով երթեւեկելուց, ինչպես նաեւ սահմանափակել հիվանդ երեխաների հետ շփումը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Գրիպը հղիության ժամանակ, ինչով է վտանգավոր և ինչ պետք է իմանա ապագա մայրիկը