Բրոկոլիի զարմանահրաշ հատկությունները, որոնց մասին դուք հավանաբար չգիտեիք. ուզու՞մ եք ապրել երկար ու առողջ, ապա կերեք բրոկոլի

Բրոկոլին կաղամբազգիների ընտանիքի միամյա բանջարեղենային բույս, բանջարանոցային կաղամբի ենթատեսակ։ Ծաղկակաղամբի գենետիկական նախորդը։ Կաղամբի այս տարատեսակի մոտ ուտելի են ոչ թե տերևները, այլ չբացված ծաղկաբույլը։

Բրոկոլին պարունակում է ավելի շատ սպիտակուց, քան միսը։ Այս բանջարեղենը հարուստ է միկրոէլեմենտներով և վիտամիններով, մասնավորապես С և К: Վիտամին A-ի պարունակությամբ գերազանցում է կաղամբի բոլոր տեսակները։

Մի քանի օր պահելու դեպքում վիտամին C-ի քանակը կրկնակի պակասում է։ Դրանից խուսափելու համար բրոկկոլին պետք է պահել սառնարանում։ Վիտամիններն ավելի երկար կպահպանվեն բրոկկոլիի սառեցման դեպքում (այն պայմանով, որ պահելու կամ տեղափոխման ժամանակ այն չենթարկվի հալեցման)։

Այլ հակաօքսիդանտների շարքում բրոկկոլին պարունակում է նյութեր, որոնք ընդունակ են դիմադրելու քաղցկեղային բջիջների աճին։ Բոլոր բույսերից սուլֆաֆանով ավելի հարուստ են բրոկկոլիի սերմերի ծիլերը, որոնք այդ նյութից պարունակում են 50 անգամ ավելի, քան հասուն բանջարեղենը։

Բրոկոլին չի դադարում աշխարհին զարմացնել իր նորանոր օգտակար հատկություններով: Այս անգամ, Անգլիայի գիտնականները պարզել են, որ այս հիանալի մթերքը դանդաղեցնում է հոդերի ամենատարածված հիվանդություններից մեկի զարգացման արագությունը:
Մասնագետները բացահայտել են, որ բրոկոլիի մեջ պարունակվող սուլֆորաֆանը դանդաղեցնում է հոդերի աճառի քայքայումը` մի երևույթ, որը փոխկապակցված է սաստիկ ցավային համախտանիշի և բարձր հաշմանդամության հետ: Արդյունավետությունը ցուցադրվել է լաբորատոր մկների վրա: Սուլֆորաֆանը բավականին մեծ քանակներով պարունակվում է խաչածաղկավորների ընտանիքի բույսերում` բրյուսելական և սպիտակ կաղամբում, սակայն առավել մեծ են դրա քանակները բրոկոլիում: Ավելի վաղ գիտնականները պարզել են, որ այդ նյութն ունի նաև հակաուռուցքային և հակաբորբոքային ազդեցություն, սակայն նրա ազդեցությունը հոդերի վրա առաջին անգամ է ուսումնասիրվել:
Այս հարցը հուզում էր գիտնականներին օստեոարթրոզի կանխարգելման  առումով: Օստեոարթրոզը հոդերի դեգեներատիվ հիվանդություն է (առաջին հերթին` ծնկային և կոնք-ազդրային հոդերի), որի պատճառով ամեն տարի միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում հաշմանդամ են դառնում, իսկ տնտեսությանը բազմամիլիալրդավոր վնաս է հասցվում:
Օստեոարթրոզի զարգացմանը նպաստում են երկու կարևորագույն գործոն` մեծ տարիքը և ճարպակալումը: Համաձայն վիճակագրական տվյալներին՝ Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր հինգերրորդ մարդը 45 տարեկանից հետո բախվում է այս հիվանդության հետ: Դժբախտաբար, օստեոարթրոզի արդյունավետ դեղորայքային բուժում գոյույթուն չունի, և, ըստ էության, բժիշկները կարող են միան փոխարինել ախտահարված հոդն արհեստականով:
Սակայն վերադառնանք բրոկոլիին: Այժմ Նորվիչի բժշկական դպրոցի գիտնականները մի փոքր հետազոտություն են անցկացնում այն մարդկանց շրջանում, ովքեր օստեոարթրոզի հետևանքով սպասում են հոդի փոխպատվաստմանը: Գիտնականները փորձում են պարզել՝ արդյոք բրոկոլին որևէ կերպ ազդու՞մ է պաթոլոգիկ պրոցեսի վրա և կարելի՞ է արդյոք մարդկային օրգանիզմում ստանալ այն նույն արդյունքները, որ ստացվել են կենդանիների հետ փորձի ընթացքում: Հաջողության դեպքում, այս աշխատանքը կարող է  հիմք դառնալ այս բնագավառում ավելի մասշտաբային ուսումնասիրությունների համար:
«Մեր աշխատանքի ներկայիս արդյունքները շատ խոստումնալից են», — պատմում է հենաշարժական համակարգի մասնագետ և հետազոտման առաջատար հեղինակներից մեկը` Իեն Կլարկը: «Մենք բացահայտեցինք դրական արդյունք երեք փորձարկային մոդելների դեպքում` բջջային կուլտուրա, աճառային հյուսվածք, մկան օրգանիզմ: Այժմ մենք ցանկանում ենք պարզել` արդյոք դա աշխատու՞մ է մարդկանց դեպքում` թե օժանդակ բուժման, թե կանխարգելման տեսակետից: Իհարկե, հոդի փոխպատվաստումը բավականին հաջողված վիրահատություն է, սակայն դա կատարյալ ընտրություն չէ: Կարևոր է հնարավորինս երկար ժամանակ պահպանել սեփական հոդի ֆունկցիան: Կենսակերպը և դիետան օստեոարթրոզի կանխարգելման կարևորագույն բաղկացուցիչ մասերն են: Հենց սա էլ մեր հետազոտության հիմնական իմաստն է` մենք խորացնում ենք կանխարգելիչ սննդի ընկալումը, որպեսզի արդյունքում հստակ կարողանանք խորհուրդ տալ հիվանդին` կերեք սա և սա, և ձեր հոդերն առողջ կլինեն:»
Դե ինչ, անհամբերությամբ կսպասենք այս հետազոտության արդյունքներին: Եվ ինչպիսին էլ դրանք լինեն, մենք չենք դադարի սիրել բրոկոլին: Չէ՞ որ այն իրականում հրաշք-կաղամբ է` կատարյալ նվեր մեր առողջության համար:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Բրոկոլիի զարմանահրաշ հատկությունները, որոնց մասին դուք հավանաբար չգիտեիք. ուզու՞մ եք ապրել երկար ու առողջ, ապա կերեք բրոկոլի