Արդեն իսկ սկսել են մարդկանց չիպավորել, դաստակի մեջ տեղադրվող չիպերը շատերին են ահ ու սարսափի մեջ գցել

2018 թվականի գարնանից սկսած Շվեյցարիայում շատ մարդիկ են չիպավորվել: Մարդկանց ձեռքին՝ բութ մատի և ցուցամատի արանքում չիպ է տեղադրվում, որ փոխարինում է բոլոր պլաստիկ քարտերին, բանալիներին և շատ այլ բաների, որ մարդիկ միշտ ստպված են կրել իրենց հետ: Ներկայումս նման մարդկանց քանակը հասել է 4000-ի և այն օրեցօր աճում է:

Չիպի հիմնական հատկությունները.

  • Այն փոխարինում է էլեկտրոնային դրամապանակներին, քարտերին, դրանով կարող եք վճարում անել պարզապես տերմինալին ձեռք տալով,
  • Այն բրնձի հատիկի չափ է,
  • Դրա գինը տեղադրման հետ միասին 180 դոլար է,
  • Այն չի պարունակում GPS ծառայություն, այսինքն դրանով ձեզ հետևել չեն կարող,
  • Եթե սեղմեք դրա վրա, կարող եք զգալ այն:

Չնայած շատ դրական արձագանքների, մարդկանց մի խումբ էլ չափազանց վատ է տրամադրված այս երևույթի համար: Շատերը կարծում են, որ այսպես հեշտ կլինի հանցագործների համար ինֆորմացիա գողանալը, մյուսները վախենում են, որ կարող են իրենց հետևել այդ սարքերի միջոցով:

Շատ մարդիկ էլ դեմ են այս տեսակ չիպերին զուտ կրոնական համոզմունքներից ելնելով:

Իսկ ի՞նչ եք մտածում դուք այս ամենի մասին: Կիսվեք ձեր կարծիքով քոմենթներում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Արդեն իսկ սկսել են մարդկանց չիպավորել, դաստակի մեջ տեղադրվող չիպերը շատերին են ահ ու սարսափի մեջ գցել