7 խորհուրդ, որ կօգնեն փոխել կյանքը դեպի լավը… սա պետք է յուրաքանչյուրը կարդա…

Մեր կյանքի նկարիչը մենք ենք, վրձինը մեր ձեռքում է, գույները մենք ենք ընտրում  և սկսում ենք նկարել կետ առ կետ, գիծ առ գիծ: Մենք քայլում ենք այն ուղով, որն ընտրել ենք և ուրեմն կարող ենք փոխել մեր մտքերի ընթացքը, ինչի հետևանքով կփոխվի մեր կյանքը:

Մի շտապիր: Բայց միշտ եղիր այնտեղ, որտեղ քեզ լավ ես զգում: Եթե զգում ես, որ այդ միջավայրում քեզ լավ չես զգում, փոխիր այն,  գնա այնտեղ ուր կհուշի քո ներքին ձայնը: Հիշիր,  գտնելու համար, պարտադիր չէ, ինչ որ տեղ գնալ:

Մի փորձիր վերահսկել մարդկանց և իրադարձությունները: Մի պլանավորիր, մի սպասիր:  Կարողացիր դադար առնել: Թույլ տուր որ իրադարձություններն իրականանան,   դրանք միևնույնն է կատարվելու են:

Եղր այնպիսին, ինչպիսին որ  կաս,  մի ընդօրինակիր, ամեն մեկն իր ուղին ունի, եթե ուղիները խաչվում են, հիանալի է, եթե բաժանվում են, կրկին լավ  է, չկա չարիք առանց բարիք:

Մի ձգտիր ունենալ ամեն ինչ և միանգամից:  Այդ ամենը կկորցնի հետաքրքրությունը:

Դիմավորիր ժպիտով, սիրով բոլորին և ամեն ինչ: Երբեք հրաժեշտ մի տուր, քանր որ երբեք ոչինչ  չի ավարտվում:
Բաց եղիր,  մարդկանց, Տիեզերքի, Աստծո առջև: Երբեք չգիտես որտեղ կգտնես և որտեղ կկորցնես:

Նոր վերնաշապիկ հագնելու համար  անհրաժեշտ է ազատվել  հնից: Սա նշանակում է, որ նոր  հարաբերությունների կառուցման համար պետք է ազատվել դոգմաներից  և համոզմունքներից:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

7 խորհուրդ, որ կօգնեն փոխել կյանքը դեպի լավը… սա պետք է յուրաքանչյուրը կարդա…