Այն, ինչ արեց անտուն մարդկանց համար այս փոքրիկ հերոսը կստիպի ձեզ արտասվել… երանի, թե որոշ մեծեր ունենային այս ՄԵԾ փոքրիկի սրտացավության գոնե կեսը

Այս 9-ամյա տղան, Նաթան Սիմընսը, շատ է սիրում ազատ ժամանակն անցկացնել Յութուբով տարբեր վիդեոներ դիտելով: Նա սիրում է հիմնականում հաղորդումներ աշխարհի տարբեր ժողովուրդների բարքերի ու սովորույթների մասին: Սակայն, օրերից մի օր յութուբյան մի տեսանյութ գլխիվայր շուռ տվեց տղայի կյանքը: Նա տեսանյութում տեսավ, թե ինչպես են բարի ու սրտացավ մարդիկ գումար նվիրաբերում աղքատ և անուն մարդկանց համար: Նաթանը մինչև սրտի խորքը հուզվեց տեսածից: Եվ որոշեց ինքն էլ մի բան անել:

Հաջորդ օրը տղան մոտեցավ հորն ու ասաց, որ ուզում է որևէ բան անել անտուն մարդկանց համար: Հայրը զարմացավ, բայց իհարկե գովեց տղայի միտքը: Նաթանը հորն ասաց, որ պատրաստ է իր բոլոր խնայողություններով ուտելիք գնել բոլոր այն անտուն մարդկանց համար, ովքեր իրենց համայնքում էին ապրում:

Հայրը կասկածում էր, որ տղան հասկանում էր իր ասածի ողջ լրջությունը և մտածում էր, որ վերջինս ուղղակի տեսանյութի ազդեցության տակ է: Բայց շուտով համոզվեց, որ ոչ, իր տղան իրոք ցանկանում էր օգնել անտուն մարդկանց:

Ստանալով հոր համաձայնությունը՝ Նաթանն իրագործեց այն, ինչ մտածել էր: Նա հոր հետ գնեց այն ամենն, ինչի կարիքը ունեին դրսում ապրող մարդիկ:

Իսկ մարդկանց ուրախությունն ու հուզմունքը նկարագրել հնարավոր չէ: Նրանք անչափ օրհնեցին Նաթանին և նրա ծնողներին, որ այդպիսի տղա էին դաստիարակել:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այն, ինչ արեց անտուն մարդկանց համար այս փոքրիկ հերոսը կստիպի ձեզ արտասվել… երանի, թե որոշ մեծեր ունենային այս ՄԵԾ փոքրիկի սրտացավության գոնե կեսը