Այծեղջյուրներ, արդյունավետ օր է. դեկտեմբերի 18-ի աստղագուշակը

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը նշանակալի հաջողություններ հազիվ թե բերի և չի նշանավորվի կարևոր հաղթանակներով: Թեթևամիտ կլինեք, վստահ կլինեք, որ ամեն ինչ ինքն իրեն կդասավորվի: Բայց դա, ցավոք, այդպես չէ: Ոչինչ չի ստացվի, եթե ջանքեր չգործադրեք:

Նոր խնդիրներ կծագեն: Դրանք լուծելով՝ ձեզ ամենալավ կողմերից կբացահայտեք: Շրջապատողները կհասկանան, թե ինչի եք ունակ, կգնահատեն ձեր տաղանդները, գիտելիքներն ու փորձը: Շփման մեջ զուսպ եղեք: Հիմա պետք չէ կիսվել գաղտնիքներով ու ապագայի պլաններով: Ինչքան քիչ մարդիկ իմանան ձեզ համար կարևոր բաների մասին, այնքան լավ:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լավ գաղափարների ու համարձակ պլանների օր է: Լավատեսությամբ կնայեք ապագային ու ճիշտ կվարվեք: Հաճախ հենց հաջողության հանդեպ վստահությունը թույլ կտա արագ հասնել անհրաժեշտ արդյունքներին: Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ, անսպասելի հանդիպումներ: Արագ կհասկանաք, թե ինչպես պետք է պահեք ձեզ ամենալավ տպավորությունը թողնելու համար:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան գործերի համար: Ձեզ կհաջողվի օգնել մտերիմներին, աջակցել բարդ իրավիճակում հայտնված մարդուն: Չի բացառվում՝ կենցաղային խնդիրները լուծելու համար անսպասելի ծախսերի կարիք լինի: Բայց դատարկ գրպանով չեք մնա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն այնքան վատը չէ, որքան կարող է առավոտյան թվալ: Փորձեք կենտրոնանալ լավի վրա ու չվշտանալ փոքրիկ անհաջողությունների պատճառով: Հնարավոր են անսպասելի այցեր, ընդ որում՝ դրանք այնքան էլ հաճելի չեն լինի: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն այն մարդիկ, որոնց հետ կնախընտրեիք երբեք գործ չունենալ:

Բայց լավ պահեր էլ կլինեն: Օրինակ՝ մասնագիտական դաշտում նոր հնարավորություններ կբացվեն: Որոշ Երկվորյակների մեծ ու շատ տեղին դրամական մուտքեր են սպասվում: Երեկոն հարմար է գնումների համար:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը անակնկալներ է խոստանում: Այդ հատվածում շատ բան պլանի համաձայն չի ընթանա, բայց դուք խուճապի չեք մատնվի ու արագ ճիշտ որոշում կընդունեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ առաջ կանցնեք հին մրցակիցներից:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ ու արդյունավետ կանցնի: Հեշտ կլինի ընթացիկ գործերից գլուխ հանելը, հաշվարկների մեջ սխալներ չեք անի: Կարող եք մտորել ապագայի մասին, բայց պլանները զգուշորեն պետք է կազմեք, քանի որ հակված կլինեք գերագնահատել ձեր հաջողակ լինելու հանգամանքը ու հույսն աստղերի աջակցության վրա կդնեք այնտեղ, որտեղ ավելի խելամիտ կլիներ սեփական ուժերին ապավինելը:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգիստ ու բարենպաստ օր է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, կհաջողվի ավարտին հասցնել սկսած գործերը: Հաջողությունը հնարավոր է նույնիսկ այնտեղ, որտեղ այն չէիք սպասում: Իսկ դա երջանիկ պատահականություն, իրադարձությունների հաջող ընթացքի հետևանք չի լինի, այլ ձեր ջանասիրության արդյունք: Վատ մի զգացեք պատմել ձեր հաղթանակների մասին: Շատերին հետաքրքիր կլինի լսել ձեզ:

Օրը հարմար է շփումների համար: Հաճելի կլինեն պաշտոնական և ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները: Դժվար չի լինի նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելը: Բավական է ձեզ անկեղծ պահեք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամեն ինչ պարզ ու միանշանակ չի լինի, բայց օրն ընդհանուր առմամբ լավը կլինի: Պարզապես մի շտապեք՝ ամեն ինչ իր ժամանակն ունի: Գործելուց առաջ բարենպաստ պահին սպասելու կարողությունը այսօր ձեզ շատ պետք կգա:

Մտերիմների հետ տարաձայնություններ կծագեն: Աջակցության կարիք կունենաք, բայց չեք իմանա՝ ում դիմել այդ հարցով: Բայց լուրջ կոնֆլիկտներից ու փոխադարձ վիրավորանքներից կհաջողվի խուսափել: Հարգանքով վերաբերվեք ուրիշների ցանկություններին, փորձեք ձեր հետաքրքրությունները առաջին պլանում չդնել, բայց մեծ զիջումների էլ մի գնացեք:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին մի գերագնահատեք ձեր հնարավորությունները: Այդ հատվածում շատ բան հեշտ ու հասարակ կթվա, կմտածեք, որ առանց ջանքեր գործադրելու դրված նպատակներին հասնելու հնարավորություն ունեք: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Պետք է ջանքեր գործադրեք, հակառակ դեպքում դատարկաձեռն կմնաք:

Ավելի ուշ բարենպաստ շրջան կգա: Հետաքրքիր գործով զբաղվելու հնարավորություն կունենաք ու հաճույքով կկենտրոնանաք դրա վրա: Պետք կգա նախկինում սովորածը: Շրջապատողներին հաճելիորեն կզարմացնեն ձեր գիտելիքներն ու փորձը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը բավական լարված կանցնի: Նոր գործեր կունենաք և միշտ չի հաջողվի դրանցից արագ գլուխ հանել: Չեն բացառվում փոքրիկ թյուրիմացությունները, որոնց պատճառով չի հաջողվի սկսածն ավարտին հասցնել: Հանգստություն կպահպանեք, իսկ դա հենց այն է, ինչ պետք է հաջողության հասնելու համար:

Ավելի ուշ շատ բան ավելի կհեշտանա: Հավանական են հաջող զուգադիպություններ, իրադարձությունների ձեզ համար բարենպաստ ընթացք: Բաց չեք թողնի նպատակին հասնելու, ցանկացած իրավիճակից առավելագույն օգուտ քաղելու հնարավորությունը, և դա ձեզ հաճախ կհաջողվի: Երեկոյան հնարավոր են դրամական մուտքեր, կվերադարձնեն հին պարտքերը:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը հաջող կլինի: Կարևոր գործերն ու պատասխանատու հանդիպումները մի հետաձգեք: Ընդհանրապես, շատ բան կախված կլինի արագ գործելու, հաշված վայրկյանների ընթացքում նպատակին հասնելու ձեր ունակությունից:

Ավելի ուշ բարդ շրջան կգա: Շփման մեջ խնդիրներ կծագեն, դժվար կլինի շրջապատի հետ լեզու գտնելը: Աշխատեք սրտին մոտ չընդունել քննադատություններն ու նկատողությունները: Մարդիկ, ովքեր կանեն դա, ձեր տրամադրությունը փչացնելու մտադրություն չեն ունենա:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հիանալի, արդյունավետ օր է: Կարող եք նշանակալի հաջողությունների հասնել աշխատանքի մեջ: Ձեզ հաճախ կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Հավանական է, հենց նրանց շնորհիվ կարողանաք հաղթահարել այն խոչընդոտները, որոնք նախկինում խանգարում էին առաջ շարժվել:

Կհաջողվի լուծել ֆինանսական հարցերը, որոշ Այծեղջյուրներ գործարքներ կկնքեն, որոնք շուտով մեծ եկամուտ կբերեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար; Կարող եք անսովոր իրեր գնել: Ընտրության հարցում չեք սխալվի, իսկ ձեռք բերած իրերը երկար կուրախացնեն ձեզ: Եթե ուզում եք ուրախացնել մտերիմներին, կարող եք շրջել խանութներով. այնտեղ ինչ-որ հետաքրքիր բան գտնելու շանս կա:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ բաների մասին պետք է մտածեք: Աշխատեք չշտապել արտահայտությունների ու գործողությունների մեջ: Հակասական արարքները տհաճությունների կհանգեցնեն եթե ոչ հիմա, ապա մոտ ապագայում: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ում հետ կարող եք խորհրդակցել: Չի բացառվում՝ ուրիշի կարծիքն օգտակար լինի ձեզ:

Մինչև օրվա վերջ կարևոր ինֆորմացիա կստանաք, որը կստիպի ձեզ փոխել պլանները: Շատ կարևոր կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը, ցանկալին իրականության տեղ չընդունելն ու չնահանջելը, եթե պայմանները ձեզ համար ամենաբարենպաստ ձևով չդասավորվեն:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը շատ հաջող կլինի: Լավատեսորեն տրամադրված կլինեք, շատ բաների թեթև կնայեք, սրտին մոտ չեք ընդունի փոքրիկ տհաճությունները, որոնց պատճառով մեկ ուրիշ ժամանակ կվշտանայիք: Հարմար ժամանակ է նոր նախաձեռնությունների, ստեղծագործական խնդիրները լուծելու համար: Հետո ավելի դժվար է լինելու, կկասկածեք սեփական ուժերին:

Սկսածը կիսատ մի թողեք, քանի որ հաջողության հասնելու շանսեր ունեք: Հեշտ կլինի նրանց համար, ովքեր կմտածեն ոչ թե հնարավոր անհաջողությունների, այլ հավանական հաղթանակների մասին: Ավելի շատ շփվեք այն մարդկանց հետ, ովքեր աջակցում են ձեզ, իսկ քննադատներից հեռու մնացեք:

Աղբյուրը

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այծեղջյուրներ, արդյունավետ օր է. դեկտեմբերի 18-ի աստղագուշակը