Ահա, թե ինչպես տատիկը դաս տվեց անշնորհք գանձապահին. այս դասը նա երբեք չի մոռանա…

Սուպերմարկետում դրամարկղի մոտ ծեր կինը զամբյուղից 3 տուփ կատվի կեր է հանում.

Գանձապահը կոպիտ կերպով ասում է.

-Մենք թույլ չենք տալիս նման քանակի կեր տանել առանց ապացույցի, որ դուք իրոք կատու պահում եք:

Կինը տրտնջաց, գնաց տուն, վերցրեց կենդանուն և ետ եկավ:

Հաջորդ օրը նույն կինը եկավ խանութ՝ 3 մեծ տարա շան կեր գնելու:

Նույն պատմությունը:

Գանձպահը ավելի կոպիտ կերպով ասաց.

-Տիկին, մի՞թե չհասկացաք երեկ ինչ ասացի ձեզ: Ծերունական տկարամտություն ունե՞ք, թե սկլեռոզով եք տառապում:

Տատիկը նորից գնաց տուն և վերադարձավ շան հետ:

Իսկ մյուս օրը կինը մտավ խանութ մի մեծ տուփ ձեռքին և ուղիղ քայլեց դեպի գանձապահը.

-Ձեռքդ մտցրու այստեղ, խնդրեմ, — ասաց կինը գանձապահին՝ ցույց տալով տուփի վրայի փոքրիկ անցքը:

Մի փոքր տատանվելուց հետո գանձապահը ձեռքը տարավ արկղի մեջ…

-Աստվա՜ծ իմ, այստեղ ախր կեղտ է…

-Այո, այո, անուշիկս. դե հիմա ինձ 3 հատ զուգարանի թուղթ տուր:

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ահա, թե ինչպես տատիկը դաս տվեց անշնորհք գանձապահին. այս դասը նա երբեք չի մոռանա…